Տնտեսություն

«Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի բիզնես գործընթացների աութսորսինգի վրա»

11.07.2009

«Ռենեսանս Կապիտալ» խմբի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վահան Վարդանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար Վահան Վարդանյանը «Ռենեսանս Կապիտալում» սկսել է աշխատել 2004 թվականին` գլխավորելով ռազմավարական նախագծերի բաժինը: 2005-ից նա ղեկավարում է «Ռենեսանս Կապիտալ» խմբի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը: Այդ պաշտոնում Վահան Վարդանյանը IT-գործառույթը վերափոխել է ռազմավարական բիզնես գործընկերոջ: Դա, իր հերթին, խմբին թույլ է …

կարդալ ավելին

Իսկ նա լավատես է

11.07.2009

Ի տարբերություն իր անմիջական վերադասի՝ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ բավականին լավատես է եղել։ «Ես լավատես եմ եւ վստահ եմ, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանի համար հնարավորություն է: Հնարավոր է ապահովել Հայաստանում տնտեսական կտրուկ աճ»,- ըստ «Ա1+»-ի, հայտարարել է Ն. Երիցյանը: …

կարդալ ավելին

«Անբացատրելի» անկեղծություն

11.07.2009

Երկու օր առաջ՝ երեքշաբթի օրը, մի ուշագրավ բան տեղի ունեցավ, որը պատշաճ ուշադրության չարժանացավ հայրենի հեռուստաընկերությունների կողմից։ Խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին՝ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի բացման ժամանակ։ Թվում է՝ ոչ մի արտառոց, ուշագրավ բան էլ չկա. վարչապետը միշտ էլ ելույթներ է ունենում …

կարդալ ավելին

Պահանջվում է 150 միլիոն

06.07.2009

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցային ցանցը Հայաստանում արդիականացնելու համար 100-150 մլն դոլարի ներդրում է պահանջվում: Այս մասին ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ նշելով, որ դա հնարավոր է անել միայն պետական-մասնավոր համագործակցության միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է ընտրել միջազգային խորհրդատու, որը պետք է պետական-մասնավոր համագործակցության մոդել առաջարկի։ Դրա հիման վրա էլ Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր, …

կարդալ ավելին

Առաջին տեղում են

06.07.2009

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ում այս տարվա առաջին 5 ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97.527 դրամ, ինչը 13.4%-ով բարձր է անցած տարվա հունվար-մայիսի ցուցանիշից։ Ըստ ԱՎԾ-ի, միջին ամսական աշխատավարձն ամենաբարձրն է ֆինանսական ոլորտում` 263.664 դրամ։ Հանքագործական արդյունաբերության բնագավառում միջին աշխատավարձը կազմում է 162.497 դրամ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ոլորտում` 128.294, …

կարդալ ավելին

Քիչ են կառուցել

06.07.2009

ՀՀ-ում այս տարվա առաջին 5 ամիսներին իրականացվել է 72 մլրդ 971.1 մլն դրամի շինարարություն, որը 56.1%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Մեծ անկում է արձանագրվել հատկապես կազմակերպությունների եւ բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներում. բնակչության միջոցներով այս տարի կատարվել է 24 մլրդ 835.6 մլն դրամի շինարարություն՝ 68%-ով պակաս անցյալ տարվա առաջին 5 ամիսների ցուցանիշից։ …

կարդալ ավելին

Մի բան անենք, փողը ստանանք

03.07.2009

Մենք բազմիցս նշել ենք, որ հետեւելով իշխանությունների գործողություններին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարության գերնպատակը որքան հնարավոր է շատ փող հայթայթելն է։ Այսինքն, առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ փող լինի, հետո կմտածենք։ Եթե այլ երկրներում տնտեսագետներով, մասնագետներով նստում, խելք խելքի են տալիս, տնտեսության կայունացման ծրագիր կազմում՝ կոնկրետ արժեքով, հետո այդ ծրագիրը քննարկում են, ստանում խորհրդարանականների համաձայնությունը, …

կարդալ ավելին

Հնգամյակի տխուր պատկերը

01.07.2009

ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2 օր առաջ հրապարակեց պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը՝ 2009թ. հունվար-մայիս ամիսների համար։ Թվերն, իրոք, մտահոգիչ են։ Բյուջեի եկամուտները կազմել են 244.7 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3%-ով կամ 37.5 մլրդ դրամով։ Հարկերն ու տուրքերը, որոնք կազմում են պետբյուջեի եկամուտների 77.4%-ը, ավելի նկատելի չափով են նվազել՝ …

կարդալ ավելին

Ճգնաժամ

01.07.2009

«Բենթլիի» տերերը նեղն են ընկել Համաշխարհային ճգնաժամը, ինչպես երեւում է, անգամ ամենահարուստ մարդկանց է ստիպում գնահատել ամեն կոպեկը։ Լոնդոնի արվարձաններից մեկում պարբերաբար կազմակերպվում է մի տոնավաճառ, որտեղ մարդիկ անմիջապես իրենց մեքենաների թափքի վրայից վաճառում են զանազան օգտագործված իրեր։ Լոնդոնյան «ավտոտոնավաճառը» մեծ պահանջարկ ունի բնակչության շրջանում։ Այստեղ վաճառվում են նկարներ, սպասք եւ այլ իրեր։ Մարդիկ հիմնականում …

կարդալ ավելին

«Տրոյկա դիալոգը» նոր նախագահ ունի

01.07.2009

«Ռենեսանս կապիտալի» նախագահ Իգոր Սագիրյանը, ով այդ պաշտոնում է 1999-ից, հուլիսի 6-ից զբաղեցնելու է «Ռենեսանսի» անմիջական մրցակից «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել «Ռենեսանս գրուպի» վարչության նախագահ Սթիվեն Ջենինգը: Ի դեպ, այս տեղեկությունը հաստատել է «Տրոյկա դիալոգի» ներկայացուցիչը` հավելելով, թե Սագիրյանը ընդգրկվելու է իրենց ընկերության վարչության կազմում: «Ես երկար …

կարդալ ավելին

Սկսում է էժանանալ

30.06.2009

Նյու Նորքի Բորսայում վերջին երկու օրերին տեղի է ունեցել նավթի գների անկում: Մի քանի օր առաջ հասնելով 70 դոլարի, ներկայում նավթի գինը ընկել է մինչեւ 68,36 դոլար մեկ բարելի դիմաց: Վերլուծաբանները դա բացատրում են եվրոյի հանդեպ դոլարի փոխարժեքի ամրացմամբ եւ նկատվող տնտեսական վերականգնման միտումներով:

կարդալ ավելին

Թանկացել է 1.5 դոլարով

26.06.2009

Հունիսի 25-ի տվյալներով՝ համաշխարհային առաջատար բորսաներում նավթի գները կրկին զգալիորեն աճել են: Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են. Լոնդոնի InterContinental Exchange Futuresգում – IPE Brent Crude-ը` 69,78 (+1,45) դոլար մեկ բարելի համար, Նյու Յորքի New York Mercantile Exchange-ում Light, Sweet Crude Oil-ը` 70,23 (+1,56) դոլար մեկ բարելի համար: Նավթի գների դրական դինամիկան պայմանավորված է ԱՄՆ-ում …

կարդալ ավելին

Նշանակալի իրադարձություն՝ երեւանցիների կյանքում

26.06.2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ երեւույթին, որոշել է նախարարների սիրտը շահել։ Կառավարության վերջին նիստում, ինչպես հիշում եք, նա արգելեց խեղճ պաշտոնյաներին հանգստանալ արտերկրում, այն էլ՝ մեկ ամսով։ Հորդորեց մնալ ու աշխատել։ Ու որպեսզի նրանք շատ չսրտնեղեն, վարչապետը նրանց «քաղաքից դուրս» է տարել՝ կառավարության հերթական նիստը կազմակերպելով Սյունիքի մարզում։ Փաստորեն, հաճելին օգտակարի հետ են համատեղել։ Էքսկուրսիա եւ …

կարդալ ավելին

Հարկադիր արձակուրդծ

26.06.2009

Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբեր հարկադիր արձակուրդի ուղարկել աշխատակիցների մի զգալի մասին եւ կրճատել նաեւ մնացածների որոշ մասի աշխատավարձերը մինչեւ 30 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է «lragir.am»-ը` նշելով, որ այդ քայլը պայմանավորվել է տնտեսական ճգնաժամի առաջ բերած ֆինանսական ծանր վիճակով: Կայքը հիշեցնում է, որ հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն օրերս բացում …

կարդալ ավելին

Սեփական բոստանը

25.06.2009

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Ռուսաստանից արդեն ստացված 500 մլն դոլար վարկից 150 միլիոնը հատկացվելու է Հայաստանում ռուսական ձեռնարկություններին: ՌԴ-ի պահանջով այդ գումարը պետք է բաժանվի չորս ընկերությունների` «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռում գտնվող Հրազդանի 5-րդ բլոկին, «Հայկական երկաթուղուն», «ԿանԱԶ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին: ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, սակայն, երեկ հերքել է այս տեղեկատվությունը:

կարդալ ավելին

Հերքել է

25.06.2009

«Ինչպես տեսնում եք, ես կենդանի եմ, նստած եմ: Բայց եթե դա մի օր իրականություն դառնա հանուն հայրենիքի` պրոբլեմ չկա»,- երեկ պատասխանելով հարցին՝ թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե մահափորձ է կատարվել իր դեմ, ասել է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա հերքել է այդ լուրերը` ասելով, որ ինքն այդ մասին նախօրեին է լսել, …

կարդալ ավելին

Ճգնաժամ

25.06.2009

440 միլիարդ եվրո՝ եվրոպական բանկերին Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) հունիսի 24-ին եվրոյի գոտու առեւտրային բանկերին տրամադրել է ռեկորդային բարձր ծավալով վարկային միջոցներ՝ 442.24 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ այդ գումարը գրեթե երեք անգամ գերազանցում է Ռուսաստանի նման պետության 2009թ. պետական բյուջեն։ ԵԿԲ վարկերը տրամադրվել են տարեկան 1% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով։ Եվրոբանկի նախկին ռեկորդը …

կարդալ ավելին

Շշպռեց

25.06.2009

Մեր տնտեսական կյանքը նորից հարուստ է նորություններով: Հակասական ու տեղ-տեղ զվարճալի նորություններով: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է անցած 5 ամիսների ցուցանիշները: Պաշտոնապես ու բացեիբաց հայտարարվում է, որ մոտ 15 ու կես տոկոս տնտեսական անկում է արձանագրվել: Որ արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 անգամ: Որ ներմուծումները նույնպես կրճատվել են մեկ/երրորդով: Ու հանկարծ հայտնվում է …

կարդալ ավելին

Դրությունը լուրջ է

25.06.2009

Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին շուրջ 823 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնելու ծրագրին: Այս մասին երեկ հայտարարեց ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը: Նա ասաց, որ այս օժանդակությունը տրամադրելիս ԱՄՀ-ն համաձայնության է եկել ՀՀ կառավարության հետ քաղաքականության հետեւյալ ուղղությունների հարցում. դրամավարկային եւ հարկաբյուջետային պայմանների թուլացում, սոցիալական ոլորտի ծախսերի չկրճատում: Այդ գումարից …

կարդալ ավելին

Աչքներս լույս

20.06.2009

Հունիսի 18-ին միջազգային բորսաներում նավթային ֆյուչերսների գները շարունակել են բարձրանալ եւ առեւտրային օրվա արդյունքում հաստատվել են մեկ բարելի դիմաց 71 դոլար նշակետի վրա: Արդյունքում` վերջին երկու օրերի ընթացքում նավթի գները բորսաներում աճել են 1,3%-ով: Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են. Նյու Նորքի New York Mercantile Exchange-ում` Light, Sweet Crude Oil-ը 71,34 դոլար (+34 ցենտ) մեկ …

կարդալ ավելին