Հունիսի 25-ի տվյալներով՝ համաշխարհային առաջատար բորսաներում նավթի գները կրկին զգալիորեն աճել են: Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են. Լոնդոնի InterContinental Exchange Futuresգում – IPE Brent Crude-ը` 69,78 (+1,45) դոլար մեկ բարելի համար, Նյու Յորքի New York Mercantile Exchange-ում Light, Sweet Crude Oil-ը` 70,23 (+1,56) դոլար մեկ բարելի համար: Նավթի գների դրական դինամիկան պայմանավորված է ԱՄՆ-ում հում նավթի առեւտրային պաշարների կրճատման մասին տեղեկություններով: Հիշեցնենք, որ վերջին անգամ նավթի գինը անցել էր 70 դոլարից մեկ շաբաթ առաջ: