Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Ռուսաստանից արդեն ստացված 500 մլն դոլար վարկից 150 միլիոնը հատկացվելու է Հայաստանում ռուսական ձեռնարկություններին: ՌԴ-ի պահանջով այդ գումարը պետք է բաժանվի չորս ընկերությունների` «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռում գտնվող Հրազդանի 5-րդ բլոկին, «Հայկական երկաթուղուն», «ԿանԱԶ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին: ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, սակայն, երեկ հերքել է այս տեղեկատվությունը: