Հերքել է

25/06/2009

«Ինչպես տեսնում եք, ես կենդանի եմ, նստած եմ: Բայց եթե դա մի օր իրականություն դառնա հանուն հայրենիքի` պրոբլեմ չկա»,- երեկ պատասխանելով հարցին՝ թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե մահափորձ է կատարվել իր դեմ, ասել է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա հերքել է այդ լուրերը` ասելով, որ ինքն այդ մասին նախօրեին է լսել, քանի որ եւ՛ ընկերություն, եւ՛ տուն բավականին շատ զանգեր է ստացել այդ լուրերի առնչությամբ: «Այսպիսի բամբասանքներ լինում են, չէ՞, չարալեզուներ կամ չարամիտք մարդիկ կան, որ տարաձայնություններ են տարածում: Ի՞նչ անենք: Ոչ մի բան չենք կարող անել: Մենք հետեւում ենք մեր աշխատանքին, պետք է շարունակենք աշխատել, ավելի կենտրոնանալ այս տարվա ընթացքում նախատեսված ծրագրերի իրականացմանը թե կապի ոլորտում, թե կորպորատիվ պատասխանատվության ոլորտում: Ավելի դուխով ու եռանդով պետք է իրականացնենք նախատեսված ծրագրերը»,- ասել է նա: