ՀՀ-ում այս տարվա առաջին 5 ամիսներին իրականացվել է 72 մլրդ 971.1 մլն դրամի շինարարություն, որը 56.1%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Մեծ անկում է արձանագրվել հատկապես կազմակերպությունների եւ բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներում. բնակչության միջոցներով այս տարի կատարվել է 24 մլրդ 835.6 մլն դրամի շինարարություն՝ 68%-ով պակաս անցյալ տարվա առաջին 5 ամիսների ցուցանիշից։ ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվել են 5 մլրդ 254.8 մլն դրամի շինաշխատանքներ, ինչը 66.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա հատկացումից: Աննշան չափով՝ 3.3%-ով աճել է համայնքների միջոցներով կատարված շինարարությունը։ Իսկ ամենից շատ՝ 63.4%-ով աճ են արձանագրել միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալները։