Հարկադիր արձակուրդծ

26/06/2009

Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբեր հարկադիր արձակուրդի ուղարկել աշխատակիցների մի զգալի մասին եւ կրճատել նաեւ մնացածների որոշ մասի աշխատավարձերը մինչեւ 30 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է «lragir.am»-ը` նշելով, որ այդ քայլը պայմանավորվել է տնտեսական ճգնաժամի առաջ բերած ֆինանսական ծանր վիճակով: Կայքը հիշեցնում է, որ հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն օրերս բացում էր «Տոյոտա Երեւան» ավտոսրահը, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: