Տնտեսություն

Ինչպե՞ս մեղմել ճգնաժամը

06.06.2009

Երեկ «Սիլ» կոնցեռնի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանում տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով անհրաժեշտ քայլեր իրականացնելու առաջարկով, որում մասնավորապես ասված է. «Կարեւորագույն խնդիրն արդեն իսկ առկա աշխատատեղերի պահպանումն է: Պետությունը պետք է աջակցի տնտեսավարող սուբյեկտներին՝ չկրճատել աշխատատեղերը, թույլ չտալ գործազուրկների՝ առանց այն էլ ստվար բանակի համալրում: Ընդ որում, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարկավոր է …

կարդալ ավելին

Ճգնաժամ

04.06.2009

Մերկելն՝ ընդդեմ կենտրոնական բանկերի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ թերահավատորեն է մոտենում Եվրոպական կենտրոնական բանկի, Անգլիայի բանկի եւ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի գործողություններին՝ շուկայի լիկվիդայնությունը վերականգնելու հարցում։ Ինչպես գրում է «The Wall Streer Journal»-ը, կենտրոնական բանկերի կողմից կատարվող լայնմասշտաբ ծախսերը կարող են հանգեցնել նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի՝ հաջորդ 10 տարիների ընթացքում։ Մերկելը քննադատել …

կարդալ ավելին

Էլի բացահայտել են

02.06.2009

«Պետական բյուջեի բավական լուրջ միջոցներ վատնվում են»,- երեկ Ազգային ժողովի ամբիոնից 2008 թ. տարեկան բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Վերահսկիչ պալատի կարծիքն արտահայտելիս` հայտարարել է Իշխան Զաքարյանը: Մանրամասնելով` նա ասել է, որ բյուջեից նման վատնումները կատարվել են հատկապես կապված գնումների գործընթացի հետ, ինչպես նաեւ այդ գործընթացում մրցույթներով հաղթած ընկերությունների միջոցով: Ինչպես Զաքարյանն է ասել, բյուջեի 43 …

կարդալ ավելին

Դիման փողը տալիս ա

02.06.2009

«Ռուսաստանը 500 միլիոն դոլար վարկը Հայաստանին կփոխանցի արդեն այս շաբաթ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: «Անցած շաբաթ ստորագրվեց 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ 15 տարով, եւ այս շաբաթ փողը արդեն կգնա», – ասել է Կուդրինը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ: Մեդվեդեւը, իր հերթին, հայտարարել է. «Մենք, իհարկե, …

կարդալ ավելին

Ճգնաժամ

02.06.2009

Ճգնաժամը հասավ Աֆրիկա Աֆրիկյան մայրցամաքի ամենախոշոր տնտեսությունը՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, նույնպես չխուսափեց համաշխարհային ճգնաժամի հետեւանքներից եւ վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ անկում արձանագրեց։ «Բլումբերգի» տվյալներով, ՀԱՀ-ի համախառն ներքին արդյունքը 2008թ. վերջին եռամսյակում կրճատվել է 1.5 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 6.4 տոկոսով։ Նշենք, որ ռեցեսիա` անկում ընդունված է համարել ՀՆԱ-ի կրճատումը երկու եռամսյակ …

կարդալ ավելին

Սեկվեստրը կդառնա անխուսափելի

02.06.2009

– Շարունակվում են քննարկումները կառավարության ներկայացրած օրենսդրական այն փաթեթի շուրջ, որը ենթադրում է հարկային մարմինների կողմից խոշոր ձեռնակություններում պարտադիր ներկայացուցչի նշանակում: Դուք արդեն նշել եք, որ այդ նախաձեռնությունը հակասահմանադրական է: Ինչո՞ւ եք այդպես կարծում եւ այդ նախագծի հատկապես ո՞ր մասերն են անընդունելի: – Նախ, ուզում եմ մեկ անգամ եւս հստակ ընդգծել. մենք հարկային վարչարարության բարելավման …

կարդալ ավելին

Վայնասունի պատճառը փողի պակասությունն է

25.05.2009

«Եթե 2008 թվականի վերջին տրված պետական վարկերը ԱՄՆ-ում հաջողությամբ ետ վերադարձվեն մինչեւ աշուն, ապա աշնանն այնտեղ կսկսվի տնտեսության վերականգնումը: Դա նշանակում է, որ Ռուսաստանում այդ վերականգնումը կսկսվի 3-9 ամիս հետո՝ կախված նաեւ նավթի գների դինամիկայից»,- մեր թղթակցի հետ զրույցում ներկայացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման հնարավոր ժամկետների վերաբերյալ իր կանխատեսումները, հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ …

կարդալ ավելին

Տտնտեսական անկումը կկազմի 6-11%

25.05.2009

– Պարոն Բագրատյան, դեռեւս 2008թ. տարեվերջին դուք նշում էիք, որ 2009թ. Հայաստանի տնտեսությունը լուրջ անկում է արձանագրելու, սակայն այն ժամանակ իշխանությունները 2009թ. բյուջեում նախատեսեցին 9% տնտեսական աճ: Այնուամենայնիվ, այսօր արդեն ԱՄՀ-ն 2009թ. Հայաստանի ՀՆԱ-ի համար կանխատեսում է 5%, մեր ԿԲ-ն` նույնիսկ 5.8% անկում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են իշխանությունները միայն այսօր արձանագրում, որ Հայաստանի տնտեսությունը, մեղմ …

կարդալ ավելին

Չինովնիկները փայ ունեն

25.05.2009

«Պաշտոնապես Հայաստանում գազը մատակարարվում է 125 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց: Իրականում, դա այդպես չէ: Այնտեղ՝ սահմանի վրա, գործում է միջնորդական մի կառույց, իսկ հայ եւ ռուս չինովնիկները դրա մեջ իրենց մասնաբաժինն ունեն, եւ վերջնական սպառողներին գազը մատակարարվում է, կարելի է ասել, եվրոպական գներով»,- «1news.az» կայքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ռուս քաղաքագետ Ստանիսլավ …

կարդալ ավելին

Ընդունել են

25.05.2009

Նախօրեին ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է 91.3 միլիարդ դոլար տրամադրել պատերազմական ծախսերի համար: Նախագծին կողմ է քվեարկել՝ 86, դեմ` 3 սենատոր: Հաջորդ տարվանից սկսած Աֆղանստանում ռազմական գործողությունների համար Միացյալ Նահանգները ծախսելու է ավելի շատ գումար, քան Իրաքում իրականացվող գործողությունների համար: Միաժամանակ, Սենատը մերժել է Գուանտանամոյի բանտը փակելու նպատակով ֆինանսավորում հատկացնելու` նախագահ Բարաք …

կարդալ ավելին

Գրեթե երկնիշ անկում

21.05.2009

Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար այս տարի կանխատեսել էր 5%-անոց տնտեսական անկում։ Մինչ մենք սպասում էինք, որ կառավարությունը կշտապի չհամաձայնել այս կանխատեսման հետ՝ պնդելով, որ ԱՄՀ-ն գույները խտացրել է, ՀՀ Կենտրոնական բանկը 3 օր առաջ ավելի հոռետեսական կանխատեսում արեց՝ 5.8%-անոց տնտեսական անկում։ Սակայն, երբ աչքի ես անցկացնում պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալները, պարզ …

կարդալ ավելին

«Խեղճ» խոշոր հարկատուներ

21.05.2009

Հարկային մարմնի կողմից 2009թ.-ի մարտին Հայաստանի ամենախոշոր 325 հարկ վճարողների մոտ կատարվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 55 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ` 207.6 մլն դրամի չափով: Այս ցուցանիշը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 21.7 %-ով: Այդ մասին ասված է ՊԵԿ-ի երեկ հրապարակած 2009թ. մարտ ամսվա 325 խոշոր …

կարդալ ավելին

Լրիվ վերահսկելի տնտեսություն են ուզում

21.05.2009

Կառավարությունը, ինչպես հայտնի է, ԱԺ է ներկայացրել հարկային փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է, որ Պետեկամուտների կոմիտեն տարեկան խոշոր ձեռնարկություններում (ավելի քան 4 մլրդ դրամ հասույթ ունեցող) կարող է մշտական ներկայացուցիչ ունենալ: Անցած շաբաթվանից այս օրինագծի վերաբերյալ բավական ակտիվացել են քննարկումները: Ի՞նչ են մտածում դրա մասին իրենք` պատգամավորներն ու քաղաքական գործիչները: Վարդան Բոստանջյան` ԱԺ Տնտեսական հարցերի …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

21.05.2009

Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության վերջին յոթ տարիների տնտեսական զարգացման դինամիկան եւ նրա վրա ազդող գործոնները վերլուծելուց ակնհայտ է դառնում, որ արտերկրներից ՀՀ ուղղվող տրանսֆերտների ծավալները տարվա կտրվածքով հասել էին 300 մլն դոլարից մինչեւ 2 մլրդ դոլարի, իսկ եթե ուսումնասիրենք ՀՀ ուղղվող այդ ֆինանսական միջոցների կառուցվածքը՝ կտեսնենք, որ նշված տրանսֆերտների շուրջ 2/3-ը ուղղվում էր դեպի …

կարդալ ավելին

Բացահայտենք բացահայտը

19.05.2009

Եվ այսպես՝ Հայաստանում ներդրվում է շահերի բացահայտման ինստիտուտ։ Այսինքն՝ մի մեխանիզմ, որը պետք է բացահայտի պաշտոնատար անձանց՝ պատգամավորների, կառավարության անդամների եւ այլոց շահերը եւ թույլ չտա, որ նրանք բիզնեսով զբաղվեն։ Կառավարության վերջին նիստում ուշադրության կենտրոնում հենց այս թեման է եղել, որն ըստ երեւույթին այնքան են կարեւորել, որ կառավարության կայքէջում, պաշտոնական լրահոսում, կառավարության նիստի մասին պատմող …

կարդալ ավելին

Ազատ անկումների սարսափից

19.05.2009

Եվ այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վերանայված կանխատեսումների` 2009-ին ՀՀ տնտեսության անկումը կլինի 5.8%: Այս մասին ասվում է ԿԲ-ի կողմից հրապարակված «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր. երկրորդ եռամսյակ» զեկույցում: Նկատենք, որ ԿԲ-ի կանխատեսած այս անկումը ավելի մեծ է, քան մեկ շաբաթ առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի վերաբերյալ կանխատեսումն էր (ՀՆԱ-ի 5% նվազում): Ի դեպ, գնալով …

կարդալ ավելին

Ապամոնտաժում են

19.05.2009

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ մայիսի 18-ից «Վառգոս» մոնտաժային ՍՊԸ-ի մասնակցությամբ (այս ընկերությունը «Արմարդմոնտաժ» տրեստի 1-ին մոնտաժային վարչության իրավահաջորդն է եւ, դեռեւս Խորհրդային Միության տարիներին իրականացրել է «Նաիրիտի» մոնտաժային աշխատանքների հիմնական մասը), սկսվել են ս/թ մայիսի 14-ին գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի արդյունքում այրված եւ փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները: Միայն …

կարդալ ավելին

Պարտավորությունները չկատարելու պտուղները

16.05.2009

Նախօրեին` պաշտոնական տվյալներով ժամը 18:40-ին, «Նաիրիտ գործարանի» քլորապրենային արտադրամասում մի քանի պայթյուն է գրանցվել, որի հետեւանքով այրվել է 1-12 բ արտադրամասի աշտարակը: ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայության միջամտությամբ, ժամը 22։25-ի դրությամբ հրդեհը լիովին մարվել է: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, աշխատում է քննչական մեծ խումբ, որում ընդգրկված են տարբեր մասնագետներ, որոնք ներկայում զբաղվում են վթարի պատճառների …

կարդալ ավելին

Գործեց 5-րդ սցենարը

16.05.2009

Եվ այսպես, հայաստանցիներս դեռ չէինք հասցրել մարսել Արժույթի միջազգային հիմնադրամի մռայլ կանխատեսումը՝ տնտեսության 5 տոկոսանոց անկման մասին, երբ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը հերթական «գույժը» հնչեցրեց՝ Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կարող է գերազանցել 5%-ը։ «Առկա են մի շարք բացասական գործոններ, առավելապես կապված Ռուսաստանի հետ։ Այդ երկրում իրադրությունը կարծես ավելի վատ է, քան …

կարդալ ավելին

Գերշահույթներ ստացող օլիգարխների կյանքից

16.05.2009

Պետեկամուտների կոմիտեի` ՊԵԿ-ի տվյալներով՝ 2008թ. Հայաստան է ներկրվել 31 մլն 197 հազար դոլար արժողությամբ շուրջ 102 հազար տոննա շաքարավազ: Այս թիվը սահմանի վրա գոյացած արժեքն է: Ինչպես տեղեկացրեցին ՊԵԿ-ից, շաքարավազի դեպքում մաքսազերծման ժամանակ գանձվում է միայն 20 տոկոս ավելացված արժեքի հարկը: Վերը նշված գումարը դրամի վերածելով ու պարզ թվաբանական գործողությունների միջոցով ստանում ենք, որ անցած …

կարդալ ավելին