Դիման փողը տալիս ա

02/06/2009

«Ռուսաստանը 500 միլիոն դոլար վարկը Հայաստանին կփոխանցի արդեն այս շաբաթ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: «Անցած շաբաթ ստորագրվեց 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ 15 տարով, եւ այս շաբաթ փողը արդեն կգնա», – ասել է Կուդրինը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ: Մեդվեդեւը, իր հերթին, հայտարարել է. «Մենք, իհարկե, օգնել ենք եւ օգնելու ենք մեր մերձավոր գործընկերներին այն որոշումների շրջանակներում, որոնք մինչ այս ընդունվել են»: Հիշեցնենք, որ ՌԴ-ի եւ ՀՀ-ի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը ստորագրել են մայիսի 20-ին Մոսկվայում: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3% տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4 %: Հիմնական պարտքի մարումը կսկսվի 5 տարուց: