Ընդունել են

25/05/2009

Նախօրեին ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է 91.3 միլիարդ դոլար տրամադրել պատերազմական ծախսերի համար: Նախագծին կողմ է քվեարկել՝ 86, դեմ` 3 սենատոր: Հաջորդ տարվանից սկսած Աֆղանստանում ռազմական գործողությունների համար Միացյալ Նահանգները ծախսելու է ավելի շատ գումար, քան Իրաքում իրականացվող գործողությունների համար: Միաժամանակ, Սենատը մերժել է Գուանտանամոյի բանտը փակելու նպատակով ֆինանսավորում հատկացնելու` նախագահ Բարաք Օբամայի առաջարկը: