Արտասովոր միջոցառում

20/06/2009

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը մեկնաբանել է ՀՀ կառավարության օրենսդրական այն նախաձեռնությունը, որը մասնավոր ընկերություններում ենթադրում է հարկային ներկայացուցիչների նշանակում: «Արտասովոր միջոցառում, որը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ ոչ էլ բխում է Հայաստանում հարկային վարչարարության բարենորոգումների ավելի լայն ռազմավարությունից»,- ասել է Օմեսը: Հիշեցնենք, որ ՀԲ-ն նույնպես բացասական դիրքորոշում է արտահայտել ՀՀ կառավարության վերոնշյալ նախաձեռնության առթիվ: ՀԲ հայաստանյան ներկայացուցիչ Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ «արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն եղել այն երկրներում, որոնք գնացել են այդ քայլին»: