Անցած լինի

20/06/2009

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից հերքել են թերթի մայիսի 7-ի համարում «Քցել են» Գերմանիայի կառավարությանը» վերնագրով հոդվածում նշված տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին ներքին կարգով տրամադրել է 35 մլն ԱՄՆ դոլարի վարկ: «168 Ժամ» թերթի 2009թ. մայիսի 7-ի թիվ 45 համարում ««Քցել են» Գերմանիայի կառավարությանը» վերնագրի ներքո զետեղվել է հոդված, որը անդրադառնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 28.04.2009թ. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ այցելությանը: Նշված հոդվածում ի թիվս այլ տեղեկատվության հայտնվում է, որ ՀՀ կառավարությունը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրել է 35 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Տեղեկացնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այն է` Գերմանիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը փոքր ու միջին բիզնեսի զարգացման ծրագրով հատկացված վարկից «Նաիրիտ» ՓԲԸ-ին ուղղակի կամ «ներքին կարգով» վարկ չի տրամադրվել»,- նշված է հերքման տեքստում: