Երեկ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, «Զարգացման եւ արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները Երեւանում ստորագրել են Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման եւ վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի քանի փաստաթղթեր, որոնց արդյունքում ՀԷՑ-ին տրամադրվելու է 64,5 միլիոն եվրո ծավալով վարկ: Ուշագրավ է, որ համաձայնագրերի ստորագրման արարողությանը մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն դեպքում, երբ վարկը տրամադրում են ոչ հայկական կազմակերպություններ, ՀԷՑ-ն էլ ռուսական կապիտալով ընկերություն է: Հայաստանը այս դեպքում ընդամենը «գործունեության տարածք է»: