Ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի՝ ՏՄՊՊՀ-ն հիմնավորումներ է պահանջել բենզին ներկրող խոշոր սուբյեկտներից` գների բարձրացման վերաբերյալ: Ա. Շահնազարյանը երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2008թ. պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է, որ հանձնաժողովն արդեն հարցում է արել ոլորտի երկու գերիշխող սուբյեկտներին, որպեսզի վերջիններս հաշվետվությամբ հիմնավորեն, թե գնի բարձրացումն ինչպիսի տնտեսական գործոններով է պայմանավորված: Նա նշել է, որ ուսումնասիրել են նաեւ միջազգային գները, եւ արձանագրել, որ վերջին 10 օրվա ընթացքում եվրոպական երկրներում մեկ գալոնի գինը բարձրացել է 80 դոլարային սենթի չափով: «Առաջին հայացքից՝ այսօրվա գնային քաղաքականության մեջ շեղումներ չենք տեսնում, բայց գրություններն ուղարկված են, հանձնաժողովը համապատասխան հայտարարություն կանի, թե որքանով են գները հիմնավորված»,- ասել է Շահնազարյանը: