Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրված շուրջ 500 մլն դոլար կայունացման վարկից ՀՀ Կենտրոնական բանկին արդեն տրամադրվել է 60.5 մլրդ դրամ: Դրանից 15 միլիարդն արդեն տեղաբաշխվել է հայաստանյան առեւտրային բանկերի մեջ, վերջիններիս կողմից էլ` տրամադրվել որպես վարկ: Որպես հիպոթեքային վարկ տրամադրվել է 300-500 մլն դրամ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա` սկզբում այդ գումարները տնտեսություն ներարկելու դինամիկան բավականին դանդաղ է եղել, իսկ այժմ արդեն նկատելի են աշխուժացման միտումներ: Այդ գումարներից 44 մլն դոլար էլ տրամադրվել է հայաստանյան 3 խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության` որպես համակարգաստեղծ ընկերությունների: Իսկ թե հատկապես որոնց` նա չի ասել: