«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամբողջովին պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման դեպքում ընդամենը երկու օրվա ընթացքում շահագործել հայ-թուրքական երկաթգիծը: Երեկ այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը` տեղեկացնելով, որ այդ հարցը վերջերս քննարկվել է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ: «Մեզ անհրաժեշտ է միայն քաղաքական որոշումը: Իսկ թե որքանով է պատրաստ հայ-թուրքական երկաթգծի շահագործմանը Թուրքիան` մենք տեղեկացված չենք»,- ասել է Մ. Խակովը: Ըստ նրա` հայ-թուրքական երկաթգծի շահագործումը կնվազեցնի հայ-վրացական երկագծով իրականացվելիք բեռնափոխադրումների ծավալը 25-30 տոկոսով: