Հայկական չրերն` Ադրբեջանում

24/09/2009

Ադրբեջանի Որակի ապահովման պետական տեսչության աշխատակիցներն ապրանքների որակի ստուգումներ են անցկացրել երկրի Մասալինի շրջանում, որի ընթացքում հայտնաբերվել են ապրանքներ, որոնք ապրանքանշված են եղել հայերեն լեզվով: «Այսպես, Ադամ Յագուբովին պատկանող պահեստում անցկացրած ստուգումների ժամանակ հայտնաբերվել են հայկական «Սեւան» ընկերության կողմից պատրաստված չրեր, քաղցրավենիքներ եւ աղանդեր»,- նշված է «1news.az»-ի տարածած տեղեկատվության մեջ: