Մեր տեղեկություններով, ԱԺ վերադարձած հարկային փաթեթի մամլիչի տակ հիմնականում պետք է ընկնի գործարար Հրանտ Վարդանյանն՝ իր ծխախոտի արտադրությամբ: Ծխախոտն, ինչպես հայտնի է` ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակ է, իսկ Վարդանյանների ընտանիքը զբաղվում է ծխախոտի եւ թութունի արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ: Հարկային մարմինները կենտրոնացել են այս ընտանիքի բիզնեսի վրա, որովհետեւ հայտնաբերել են, որ Վարդանյանները ֆիլտրով համեմատաբար թանկ սիգարետների վրա փակցրել են էժանագին առանց ֆիլտրի սիգարետի ակցիզներ: Բացի այդ, մեր տեղեկություններով, իշխանությունները որոշել են պատժել Վարդանյաններին, որովհետեւ այս ընտանիքը թաքցնում է ոչ միայն հարկերը, այլեւ իրենց հասանելիք բաժինն է քիչ տալիս: Բայց, չի բացառվում, որ Հ.Վարդանյանի երկու պատգամավոր որդիները` Կարենը եւ Միքայելը, ճնշումների ազդեցության տակ այս անգամ կողմ քվեարկեն այս օրինագծին: