Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցների օգոստոսյան գործադուլները, փաստորեն, անարդյունք չավարտվեցին: Հիշեցնենք, որ աշխատակիցները բողոքում էին աշխատավարձերի բարձրացման, բոնուսային նոր համակարգի եւ գիշերավարձերի վճարման համար: Ըստ ընկերության լրատվության հետ կապերի պատասխանատու Ռուբին Տեր-Մարտիրոսյանի` ընկերությունն այսօր շարունակում է բնականոն աշխատել: Մեկ շաբաթ առաջ ընկերության շուրջ 960 աշխատակիցները ստացել են նաեւ գիշերավարձերը: