Ախորժակը բացվել է

11/09/2009

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նաիրիտ Գործարան ՓԲԸ»-ն՝ ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանում վիճարկում է կառավարության 2000 թվականի թիվ 875 որոշումը` պահանջելով պետական «Նաիրիտ ԲԲԸ»-ի ակտիվները եւ 380 մլն դոլար փոխհատուցում: Այժմ այս հայցը քննվում է Վճռաբեկ դատարանում, եւ մեր տեղեկություններով՝ հայցվոր կողմը, վստահ լինելով, որ հայցը բավարարվելու է, փոխհատուցման գումարի պահանջը 380 մլն-ից դարձրել է 1 մլրդ դրամ: Հաջորդ դատական նիստը նշանակված է երեքշաբթի օրը: