Վճարել են պարտքերը

29/08/2009

Երեկ «Գեոպրոմայնինգ գրուպի» հայաստանյան մասնաճյուղի մամլո պատասխանատու Ռուսլանա Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 500 աշխատակիցներին արդեն միացել են նաեւ ամիսներ առաջ հարկադիր պարապուրդում գտնվող 400 աշխատակիցները: Ըստ նրա` ընկերությունն աշխատավարձերի բոլոր պարտքերը վճարել է եւ շարունակում է աշխատել: