Լարսի մասին

03/12/2009

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգորի Տաբատաձեին: Ըստ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության, դեսպանի հետ զրույցում Տ. Սարգսյանն ասել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության դերը: