Ճգնաժամի ինադու

06/02/2010

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը, առավել մեծ հետաքրքրվածություն ցուցաբերելով ճգնաժամի արդյունքում արժեզրկված անշարժ գույքի ձեռքբերման գործառնությունների նկատմամբ, 2009թ. ամփոփել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով: 2009թ. ընթացքում «Տաշիրի» շրջանառությունն աճել է 11%-ով` կազմելով 1,5 մլրդ դոլար, իսկ ակտիվների ընդհանուր ծավալը գրեթե կրկնապատկվել է: Անցյալ տարի «Տաշիրը» նաեւ ընդլայնել է ներդրումային գործունեությունը, ինչի արդյունքում ընկերության շրջանառության ընդհանուր ծավալում մանրածախ առեւտրի կենտրոնների տեսակարար կշիռը 8%-ից աճել է մինչեւ 20%-ի: Նախորդ մեկ տարվա ընթացքում «Տաշիրն» իրականացրել է սեփական առեւտրային կենտրոններում մանրածախ առեւտրի նոր սրահների բացման ներդրումային ծրագրեր, մասնավորապես՝ բացվել են դեղատների ցանցեր, հուշանվերների համար նախատեսված խանութների եւ մուլտիբրենդային խանութների ցանցեր, ինչպես նաեւ՝ օծանելիքի ու կոսմետիկայի խանութներ: 2009թ. ընկերությունը նաեւ նոր շինարարական նախագծեր է հաստատել եւ արժեզրկված ակտիվներ գնել: