Տնտեսություն

Պարտքը կդառնա վա՞րկ

03.04.2010

Մեր տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկը ՀՀ կառավարությունից պահանջել է ապրիլ ամսվա ընթացքում վերադարձնել «Նաիրիտ» գործարանին տրամադրված վարկը: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի» ընկերությունը գործարանը գնելու համար այդ բանկից 70 մլն դոլար վարկ էր վերցրել: 30 մլն-ը վճարել էր գործարանի համար, իսկ 40 մլն-ի ճակատագիրը մինչեւ օրս անհայտ է: Անցած ամիս Հայաստանում էին այդ բանկի …

կարդալ ավելին

Կայո՞ւն է

03.04.2010

«Անհասկանալի տագնապ էր տիրում 2 շաբաթ առաջ արժութային շուկայում: Դա բավականին արագ հարթվեց: Այսօր արձանագրում ենք, որ տարեսկզբից հայկական դրամը բավականին կայուն վարքագիծ է դրսեւորում»,- երեկ հայտարարել է ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը` անդրադառնալով դրամ-դոլար փոխարժեքի տատանմանը: Ըստ նրա` այս ուղղությամբ կանխատեսումներ անելը դժվար է, եւ իրատեսական չէ ճշգրիտ գին սահմանելը: «Իրականում դա առաջարկի …

կարդալ ավելին

Շատ հավաքելու (դ)էֆեկտը

03.04.2010

Եվ այսպես, Պետական եկամուտների կոմիտեն 2 օր առաջ հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսվածից շատ հարկեր են հավաքել՝ 116.9 միլիարդի փոխարեն՝ 126.7 միլիարդ դրամ։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, գերակատարումները տեղի են ունեցել «ՊԵԿ-ի կողմից իրականացված հետեւողական եւ նպատակային վարչարարության շնորհիվ»։ Իհարկե, ՊԵԿ-ին կարելի է հասկանալ. նրանց գործը հավաքելն է, ինչը եւ նրանք …

կարդալ ավելին

ԿԲ-ն զսպո՞ւմ է

03.04.2010

Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճին, ասել է, որ այն հիմնականում պայմանավորված է բնակչության մեջ արտարժույթի նկատմամբ ունեցած սպասումներով: Նրա խոսքերով` տարվա վերջին գնաճի միտումներն ավելի մեղմ են լինելու, քան առաջին եռամսյակում: «Դա կախված կլինի նրանից, թե տնտեսությունն ինչպես կդրսեւորի իրեն տարվա ընթացքում` տրանսֆերտների եւ փոխարժեքի ձեւավորումից»,- ասել է Ղուկասյանը` հավելելով, …

կարդալ ավելին

«Կարեւորագույն» 150 դրամի մասին

01.04.2010

Չնայած այսօր ապրիլի մեկն է, սակայն ներքոշարադրյալն ամենեւին պետք չէ ընդունել որպես հումոր։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ մե՛նք հումոր չենք անում եւ ձեզ ներկայացնում ենք այն, ինչը հնչել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից՝ դեմքի միանգամայն լուրջ արտահայտությամբ։ Իսկ թե այդ հնչածին ընթերցողները եւ հենց իրենք՝ ասողները, ինչպես են վերաբերվում, չենք կարող ասել։ Կառավարության համար սոցիալական …

կարդալ ավելին

Գծի տերերն ուզում են թանկացնել ուղեվարձը

01.04.2010

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հաշվարկներով, ապրիլի 1-ից հանրապետությունում գազի գնի թանկացման հետեւանքով գազալցակայաններում մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազի 1 խմ-ի գինը կթանկանա 16 դրամով: «Ընդհանրապես, որ գազի գինը բարձրանում է, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք իրենց գործունեության մեջ գազ են օգտագործում, տրամաբանական է, որ որոշ ազդեցություն կունենա իրենց ինքնարժեքի վրա»,- գազի սակագնի …

կարդալ ավելին

Գնաճի պաշտոնական հրեշը

01.04.2010

Վերջապես: Ապրիլի 1-ից գնաճի սպասումներին համընթաց Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի տվյալները սպառողական ապրանքների գների մասին: Մեր վիճակագրական ծառայությունը միշտ հաջողում է համեստ գնաճ նկարագրել: Անկախ գնաճի իրական վիճակից: Բայց վիճակագրական տեղեկատվությանը հետեւողները նկատում են, որ վիճակագիրների գործը գնալով բարդանում է: Նաեւ այն պատճառով, որ տնտեսական տեղեկատվությունը թաքցնել հնարավոր չէ: Եթե հավատանք …

կարդալ ավելին

Բաց նամակ

01.04.2010

Լուծարման գործընթացում գտնվող «Նաիրիտ» ԲԲ ընկերության պարտատեր նախկին աշխատակիցներից մի քանիսը իրենց ստորագրություններով դիմում-բողոքի նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել «Նաիրիտ» ԲԲ ընկերության նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունների մասին։ «Նաիրիտ» ԲԲ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում։ Մենք հանդիսացել ենք ընկերության աշխատակիցներ, իսկ այս պահին հանդիսանում ենք այդ …

կարդալ ավելին

Տարբեր թվեր

01.04.2010

Այս պահին «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի թողարկում, ո՞րն է պատճառը: «Ա1+»-ի այս հարցին ի պատասխան՝ «Նաիրիտի» մամուլի հասարակայնության հետ կապի վարչության պետ Անուշ Հարությունյանը միայն ասել է. «Պատճառները խիստ տարբեր են, եւ հիմա չեմ կարող նշել»: Հակառակ այս փաստի` Անուշ Հարությունյանը վստահեցրել է, որ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդում չեն: Ի դեպ, մարտի կեսերին հոսանքի անջատումների …

կարդալ ավելին

Վասն տնտեսության եւ իրանցի զբոսաշրջիկների

30.03.2010

Եթե 451թ. Վարդան Մամիկոնյանն իմանար, որ մեկուկես հազարամյակ հետո իր հայրենակիցները պարծենալու են Հայաստանում գտնվող իրանցիների մեծ թվով, երեւի տարակուսեր՝ արժե՞ արդյոք Ավարայրում ճակատամարտի դուրս գալ պարսիկ զինվորների ու նրանց փղերի դեմ, թե՞ ոչ։ Իհարկե, այսօր 451 թվականը չէ, եւ պարսիկներն էլ ոչ միայն մեր թշնամիները չեն, այլ երեւի՝ մեր անմիջական ամենահուսալի հարեւանը։ Եվ, ի …

կարդալ ավելին

«Այս տարի շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու»

30.03.2010

– Այս տարվա առաջին երկու ամիսներին պաշտոնական տվյալներով տնտեսական աճ է արձանագրվել: Հունվարին` 2,4 %, իսկ փետրվարին հունվարի նկատմամբ` 15,2 %: Ձեր կարծիքով, այս թվերը խոսո՞ւմ են այն մասին, որ ճգնաժամը մեր երկրում արդեն ավարտվել է, եւ տնտեսությունը վերականգնվում է: – Թեեւ մեր տնտեսության մեջ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է որոշ աճ, սակայն …

կարդալ ավելին

Պարսիկները փրկեցին դրամի փոխարժեքը

28.03.2010

Անցած շաբաթվա ընթացքում դրամի արժեզրկումը կամ դոլարի արժեւորումը մեծ իրարանցում առաջացրեց ինչպես ֆինանսական շուկայում, այնպես էլ քաղաքացիների շրջանում: Թանկացան որոշ ապրանքատեսակներ, քիչ թե շատ խնայողություններ ունեցող մարդիկ էլ շտապեցին իրենց ունեցած դրամը վերածել դոլարի, քանի որ որոշ տնտեսագետներ կանխատեսեցին, որ դոլարի փոխարժեքը կհատի 450 դրամի սահմանը: Սակայն, հասնելով առավելագույնը 412 դրամի՝ 1 դոլարի դիմաց, դրամը …

կարդալ ավելին

Հիմա աճի մասին խոսելն ավելորդ է

28.03.2010

Եթե հավատալու լինենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ապա տնտեսական ճգնաժամը վաղուց հրաժեշտ է տվել Հայաստանին, ու հիմա մեր տնտեսությունը կայուն տեմպերով զարգանում է: Ըստ Վիճվարչության, հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 3,1 տոկոս տնտեսական աճ, իսկ ամենաուշագրավն այն է, որ փետրվարին հունվարի համեմատությամբ տնտեսական աճը կազմել է 15,2 տոկոս: Ընդ որում, բացառությամբ շինարարության, աճ …

կարդալ ավելին

Հայտնաբերել են

28.03.2010

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս հայտնաբերել են առանց պետական գրանցման գործող ավտոլվացման կետ, վարսավիրանոց եւ մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրամաս: Ավտոլվացման կետի եւ վարսավիրանոցի բացահայտումները կատարվել են ՕՀՎ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների …

կարդալ ավելին

Պարզաբանել են

28.03.2010

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ՀՀ առեւտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերին՝ նշելով, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրված 14% վարկավորման աճը պայմանավորված է դրամի արժեզրկման գործոնով։ Այսինքն՝ արտարժութային վարկերի ծավալների աճը հիմնականում տեխնիկական բնույթ է կրում։ ՀՀ Կենտրոնական բանկը երեկ պարզաբանումներ է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «31.12.2009 թվականի դրությամբ …

կարդալ ավելին

Բագրատյա՛ն, հե՛-ռա՛-ցի՛ր

28.03.2010

Տարադրամի շուկայում վեր ու վար ձգող գործընթացները մեր ներքաղաքական կյանքում ձեւավորված կայուն ու տարօրինակ ավանդույթների արդյունք են: Չտեսնելու տալն, օրինակ: Երբ բոլոր տառաճանաչները գիտեին, որ երկրագնդի վրա մոլեգնում է տնտեսական ճգնաժամը, մերոնք ասում էին՝ «Դա մեզ չի վերաբերում»: Հետո` վերաբերեց: Մեկ-մեկուկես տարի համաշխարհային ճգնաժամը սեփական ձախողումները դուրս գրելու տարբերակ էր: Հանքահումքային գների աճից ու շինարարության …

կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման բարեփոխումները ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն հիմնախնդիրներից է

28.03.2010

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, նրա հաղթահարման ուղղությամբ կատարված քայլերն ու իրավիճակի հանգամանալից վերլուծությունը ստիպում են վերանայել ավանդական պատկերացումները ոչ միայն շուկայական տնտեսության նկատմամբ ընդհանրապես, այլեւ` սեփականության տարբեր ձեւերի ու նրանց արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը մասնավորապես: Այսօր մեզանում դժվար է խոսել պետական եւ սեփականության այլ ձեւերի օպտիմալ ու արդյունավետ փոխհարաբերակցության մասին: Կարծում եմ, առավել կարեւոր է հասնել …

կարդալ ավելին

«Վատը լավ են տեսնում» նրանք

23.03.2010

Ինչ-ինչ՝ բայց մեր իշխանությունները մի բանում անգերազանցելի են. վատը լավի տեղ ներկայացնելու հարցում։ Ժողովրդական իմաստնության համաձայն՝ նրանց կարելի է նմանեցնել կատվի. այսինքն՝ ինչ բարձրությունից էլ ցած գցես, մեկ է՝ ոտքերի վրա են ընկնում։ Օրինակ, նախորդ տարի երբ համախառն ներքին արդյունքը վագրաձեւ անկում էր ապրում, մեր պաշտոնյաները մի գեղեցիկ անուն հորինեցին՝ «տեխնիկական ռեցեսիա»։ Այսինքն՝ 2008թ. ցուցանիշներն …

կարդալ ավելին

«Ջերմուկի փոքր գավաթում մարդիկ փոթորիկ են ստեղծում»

23.03.2010

– 1951թ. հիմնադրված «Ջերմուկ մայր գործարանը» հանքային ջրերի միակ գործարա՞նն էր Ջերմուկում: – Այո՛, այն առաջին գործարանն էր Ջերմուկում, բայց` ոչ միակը հանրապետությունում: – Ե՞րբ դարձաք «Ջերմուկ մայր գործարանի» սեփականատեր: – 1994թ.-ին ես որոշ ներդրումներ արեցի գործարանում, սակայն դեռեւս սեփականատեր չէի: Առաջին 4 տարին ես համագործակցում էի Աշոտ Արսենյանի հետ, ով այժմ «Ջերմուկ գրուպի» սեփականատերերից …

կարդալ ավելին

Բենզինն էլի թանկանալու է

20.03.2010

Բենզինի հերթական թանկացումը բենզինի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունները պայմանավորում են դոլար-դրամ փոխարժեքի տատանմամբ եւ համաշխարհային շուկայում նավթի գների աճով: Tert.am-ի հարցին ի պատասխան` «Մաքսհուր» ընկերությունից տեղեկացրել են, որ օր օրի բենզինի գների թանկացում է սպասվում, քանի որ այսօր էլ իրենք վնասով են աշխատում: Այս ամսվա ընթացքում բենզինը թանկացել է արդեն երրորդ անգամ: «Սպասվում է …

կարդալ ավելին