Բենզինի հերթական թանկացումը բենզինի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունները պայմանավորում են դոլար-դրամ փոխարժեքի տատանմամբ եւ համաշխարհային շուկայում նավթի գների աճով: Tert.am-ի հարցին ի պատասխան` «Մաքսհուր» ընկերությունից տեղեկացրել են, որ օր օրի բենզինի գների թանկացում է սպասվում, քանի որ այսօր էլ իրենք վնասով են աշխատում: Այս ամսվա ընթացքում բենզինը թանկացել է արդեն երրորդ անգամ: «Սպասվում է թանկացման նաեւ 4-րդ, 5-րդ ալիքը»,- ասել են ընկերությունից: Իսկ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ասել է, թե մինչեւ հաջորդ շաբաթ ընկերությունը բենզինի գինը չի թանկացնի եւ կսպասի իրավիճակի կայունացմանը: «Այս իրավիճակից օգուտ են քաղում փոքր ընկերությունները եւ արագ գին են բարձրացնում»,- ասել է նա: