Մեր տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկը ՀՀ կառավարությունից պահանջել է ապրիլ ամսվա ընթացքում վերադարձնել «Նաիրիտ» գործարանին տրամադրված վարկը: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի» ընկերությունը գործարանը գնելու համար այդ բանկից 70 մլն դոլար վարկ էր վերցրել: 30 մլն-ը վճարել էր գործարանի համար, իսկ 40 մլն-ի ճակատագիրը մինչեւ օրս անհայտ է: Անցած ամիս Հայաստանում էին այդ բանկի ներկայացուցիչները եւ հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Մեր տեղեկություններով՝ նրանք վարչապետին տեղեկացրել են, որ 40 մլն դոլարի վրա տոկոսներ են ավելացել: Նրանք Տ.Սարգսյանից պահանջել են, որ այդ գումարը ձեւակերպվի որպես պետական վարկ, որը ՀՀ կառավարությունը կվճարի մի քանի տարվա ընթացքում: