Թանկարժեք մետաղների գները նվազել են

05/02/2010

ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 01.02.2010-07.02.2010 թթ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով. ոսկի` գնման գին` 12160.61 (-329.62), բացթողնման գին` 13218.05 (-358.29), արծաթ` գնման գին` 186.45 (-16.16), բացթողնման գին` 202.66 (-17.57), պլատին` գնման գին` 16946.53 (-1017.3), բացթողնման գին` 18420.14 (-1105.76), պալադիում` գնման գին` 4737.40(-333.06), բացթողնման գին` 5149.35 (-362.02):