Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ` անփոփոխ թողնելով սպառողներին մատակարարվող էլէներգիայի վերջնական սակագները: «Այս վերանայումը պայմանավորված էր գազի սակագների վերանայմամբ: Ճգրտվեցին էլէներգետիկական շուկայում գործող լիցենզավորված որոշ ընկերությունների սակագներ` պայմանավորված ինչպես գազի նոր սակագնով, այնպես էլ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով, եւ արդյունքում սակագինը սպառողների համար մնաց անփոփոխ»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ հանձնաժողովի` վերջնական սպառողների համար սակագնի անփոփոխ թողնելը հնարավոր է Երեւանի ՋԷԿ-ում համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման հաշվին: Էներգաբլոկում Իրանից ստացվող 1խմ գազից կստացվի մոտ 5 կՎտ/ժամ էլէներգիա, որից 3-ը կվերադարձվի գազի դիմաց, իսկ մնացածը էժան գներով կուղղվի համակարգ: