Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում հարավաֆրիկյան «Standard Bank»-ը կարող է դառնալ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի բաժնետոմսերի առնվազն հսկիչ փաթեթի սեփականատերը: Այս մասին գրել է ռուսական ՌԲԿ daily թերթը` վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ աղբյուրի` «Standard Bank»-ի կողմից եւս 15%-ի ձեռքբերման դեպքում հարկավոր է ակնկալել ընկերության թոփ մենեջմենտի փոփոխություն, եւ չի բացառվում, որ Ռուբեն Վարդանյանի տեղը զբաղեցնի Ժակ Տեր-Մեգրեդիչյանը: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ըստ նույն աղբյուրի, լիովին կենտրոնանալու է բարեգործական եւ կրթական նախագծերի վրա, կամ էլ զբաղվելու է քաղաքականությամբ հայրենի Հայաստանում: