Խոշորները

27/04/2010

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, առաջին եռյակը կազմում են «ՀայՌուսգազարդը»` 5.24 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգը»` 4.48 մլրդ դրամ եւ «ԱրմենՏելը»` 3.46 մլրդ դրամ: Չորրորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է (2.73 մլրդ): 2010թ. առաջին երեք ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած 31%-ով ավելի շատ հարկ են մուծել, քան 2009թ. նույն ժամանակաշրջանում: Աճ են արձանագրել առաջատար 20-յակում ընդգրկված բոլոր ընկերությունները: Աճի տեսանկյունից հատկապես աչքի են ընկնում հանքարդյունաբերական ընկերությունները: Այսպես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 4.5 անգամ ավելի շատ հարկ է մուծել, քան անցյալ տարի, եւ հայտնվել 11-րդ տեղում` անցյալ տարվա 45-րդի փոխարեն: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» աճ է արձանագրել գրեթե 25 անգամ` անցյալ տարվա 28.3 մլն դրամի համեմատ` մուծելով 700 մլն դրամ: «Դինո գոլդ մայնինգի» աճը մի փոքր համեստ է` ընդամենը 71%: Բավական ուշագրավ է, սակայն, որ այս ցուցակի 8-րդ հորիզոնականում է հայտնվել հայաստանյան շուկա նոր մուտք գործած «Օրանժ Արմենիան»` 9293%-անոց աճով: