Ընդունել են

27/04/2010

ՀՀ ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ապրանքային նշանների մասին» եւ «Աշխարհագրային նշումների» մասին կառավարության ներկայացրած օրինագծերը: Հիշեցնենք, որ անցած քառօրյաներում այս օրինագծերը բավական ակտիվորեն քննարկվել էին, քանի որ կարծիք կար, որ դրանք ներկայացվել են հիմնականում «Ջերմուկ» ապրանքանիշը պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության մենաշնորհը դարձնելու համար: Առաջին ընթերցմամբ երեկ ընդունվել է նաեւ պատգամավոր Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» նախագիծը: Երեկ ավարտվել է կառավարության ներկայացրած մեկ այլ աղմկահարույց օրինագծի` «Հարկերի մասին օրենքի» երկրորդ ընթերցումը, որը նախատեսում է սահմանել հյուրանոցային եւ ավտոկայանատեղիների հարկեր: Ամենայն հավանականությամբ, այս նախագիծն էլ քվեարկության կդրվի այսօր: