ՊԵԿ-ը գերակատարել է

02/09/2010

Այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են եւ՛ հարկային, եւ՛ մաքսային մասով: ՊԵԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45.9 մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները): Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76.4 մլրդ դրամ, իսկ 2008թ. առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4 մլրդ դրամ (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները):