Խոդորկովսկին` ճոպանուղու մասին

02/11/2010

«2015 թվականին Ռուսաստանին ճգնաժամային նոր կետ է սպասում»,- «Նովայա Գազետային» տված հարցազրույցում ասել է ազատազրկման մեջ գտնվող ռուսաստանցի գործարար Միխայիլ Խոդորկովսկին: Նրա կարծիքով, դրա պատճառը կլինեն մի կողմից՝ չարդիականացված տնտեսության, մյուս կողմից՝ բյուրոկրատիայի ագահության եւ բնակչության սպասումների միջեւ հարաճուն հակասությունները: Նախկին միլիարդատերը համարում է, որ տնտեսության արդիականացման անհնարինությունը կանխորոշվում է պետական կառավարման անարդյունավետ համակարգով եւ նրա արխաիկությամբ ու տոտալ կոռումպացվածությամբ: Բացի այդ, Խոդորկովսկու կարծիքով, ճգնաժամի պատճառ կդառնան հումքային ռեսուրսների աճի ներուժի նվազումը, ակտիվ` աշխատող բնակչության կրճատումը, ուժայինների եւ բյուրոկրատիայի անդադար աճը: «Ռուսաստանի տնտեսության ճգնաժամը անխուսափելիորեն նշանակում է ճգնաժամ նաեւ Հայաստանում, քանի որ Հայաստանի տնտեսությունը սնվում է առավելապես Ռուսաստանից ստացված դրամական տրանսֆերտներից: Թեեւ չի բացառվում, որ այդ տրանսֆերտները, դադարելով հանդերձ, ռուսաստանյան ճգնաժամի դեպքում Հայաստան գա ռուսաստանցի հայազգի միլիոնատերերի փողը եւ այստեղ վերածվի ճոպանուղու: Այսինքն, որքան Ռուսաստանը ճգնաժամի մեջ հայտնվի, այդքան Հայաստանում կերկարեն ճոպանուղիները»,- հայտարարել է Խոդորկովսկին: