Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է 19 միլիոն դոլարի վարկ` ՀՀ առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համար: ՀԲ հայաստանյան գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկության հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայնմանը եւ մարզերում հիվանդանոցային ցանցի արդիականացմանը: Ծրագրի նպատակն է՝ բնակչությանը, մասնավորապես` ամենախոցելի խմբերին, տրամադրել …
կարդալ ավելին«Կոմերսանտի» փոխանցմամբ` «ՌուսՀիդրո» ընկերությունն ակնկալում է մոտակա ժամանակահատվածում ավարտել «Հայաստանի Միջազգային էներգետիկ կորպորացիան» (որին պատկանում է Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը) ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից գնելու գործարքը: «Մենք կոնկրետ պայմանավորվել ենք «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործընկերների հետ, որ նրանք ավելի շատ մասնագիտանում են ջերմակայանների վրա: Հուսով եմ, որ մոտակա ժամանակահատվածում կավարտենք այդ ակտիվի գնման գործարքը»,- «Կոմերսանտին» ասել է …
կարդալ ավելին2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6%-ով՝ կազմելով 3.1 տրիլիոն դրամ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.8%-ով։ Շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտները, սակայն, տարին փակում են անկումով, համապատասխանաբար, 3.8 եւ 14.5 տոկոսով։ Ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 3,4 մլրդ դոլար, արտահանումը` շուրջ 900 մլն դոլար։ Այսպիսով, արտաքին առեւտրի …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է երկրի մակրոտնտեսական վիճակին վերաբերող՝ այս տարվա վերջին ցուցանիշները։ Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Քանի որ 2010թ. 12 ամիսներին վերաբերող ամբողջական հրապարակումը կլինի արդեն հաջորդ տարի, կարելի է ասել, որ ԱՎԾ-ն ամփոփել է անցնող տարին։ Համախառն ներքին արդյունքն, ինչպես արդեն նշեցինք, …
կարդալ ավելինԻ՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է այսօր մեկ մեծահասակ մարդը Հայաստանում 1 ամիս «յոլա գնալ» ամսական 25 հազար դրամով։ Այսինքն՝ այն միջին կենսաթոշակով, որը մեր պետությունը տրամադրում է սեփական թոշակառուներին։ Օրինակ՝ պետական պաշտոնյաները կարո՞ղ են դա անել՝ գեղեցիկ ճառեր ասելու փոխարեն։ Այս հարցը 2010թ. մայիսին լրագրողներն ուղղել էին Սոցիալական ապահովության պետական ծառայության արդեն նախկին պետ Վազգեն …
կարդալ ավելինՀՀ պետական բյուջե բազմամետաղային հանքավայրեր շահագործող, երկրից ոսկի, պղինձ, մոլիբդեն, ցինկ եւ այլ գունավոր եւ հազվադեպ մետաղներ արտահանող ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից մուտք գործող գումարային եկամուտը կազմել է բյուջեի ամբողջ եկամտային մասի ընդամենը 1.37%-ը: 2010թ. պետական բյուջեի եկամտային մասը եղել է 742 մլրդ դրամ (մոտ 2 միլիարդ դոլար): Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»` հավելելով, որ Զանգեզուրի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, մինչեւ տարեվերջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Թեեւ պաշտոնապես նրա ազատումը պայմանավորվելու է «այլ աշխատանքի տեղափոխվելու հանգամանքով», սակայն իրականում խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարությունը դժգոհ է Հայաստանում Գլադունչիկի աշխատանքից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, այս պահին ՀԷՑ-ի ապագա տնօրենի պաշտոնի ամենահավանական …
կարդալ ավելինՀայաստանում ատոմակայանի արդիականացմամբ 2011թ. կզբաղվի լիտվական «Baltijos informacins sistemos» ընկերությունը: Գործարքի արժեքը կազմում է 3,45 մլն լիտ (483 մլն դրամ): Ընկերության գլխավոր տնօրեն Կաստիտիս Բուտկուսի խոսքով, Հայաստանի ԱԷԿ-ում չկա պահեստային վթարային դադարեցման պուլտ եւ հետվթարային մոնիտորինգի համակարգ: «Մեր խնդիրն է՝ ներդնել այդ համակարգերը, որպեսզի ԱԷԿ-ը համապատասխանի ժամանակակից պահանջներին»,- նշել է նա: Բուտկուսի խոսքով, ԱէԿ-ի արդիականացման …
կարդալ ավելինՄեր Կենտրոնական բանկի բախտն ակնհայտ չի բերել: Կառավարման մյուս մարմինները կամքի ազատություն ունեն: Ինչով ուզենան` դրանով էլ կզբաղվեն: Որովհետեւ գործող օրենսդրությունը չի սահմանել նրանց գործունեության (կամ գոյության) հիմնական խնդիրը: Այսինքն` ապրիորի հասկանալի է, թե ինչով պիտի զբաղվի ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական ու մյուս դատարանները, Արտաքին գործերի կամ Մշակույթի նախարարությունները: ՀՀ օրենսդրությունն, իհարկե, …
կարդալ ավելինԵրեկ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հարկ վճարողների սպասարկում. ներկան, խնդիրները եւ բարելավման ուղիները» խորագրով հանդիպում հանրապետության խոշոր հարկ վճարողների հետ: Այս տեսչությունում են հաշվառված արտադրական, առեւտրային, շինարարական, կրթական, առողջապահական, հանքարդյունաբերության, բանկային եւ սպասարկման ոլորտի խոշորագույն ընկերությունները, որոնք ապահովում են ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող հարկային եկամուտների զգալի մասը: Հանդիպման հրավիրված հարկ վճարողներին կոմիտեի …
կարդալ ավելինՍա՝ բառի բուն իմաստով։ Այն, որ մեր կրթական համակարգն աշխարհում հավասարը չունի, հաստատվեց երկու օր առաջ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2010» տարեկան զեկույցով։ Իհարկե, առաջին տեղում լինելը միշտ չէ որ լավ է, մանավանդ, եթե դա վերաբերում է կոռուպցիային։ Այն, որ կոռուպցիան մեզանում համատարած է, եւ դրա դեմ պայքարը հիմնականում աչքակապություն է, Հայաստանում բոլորը …
կարդալ ավելինԿարելի էր ավելացնել՝ ԿԲ-ն մնա զարմացած (քանի որ խոսքը վերաբերում է գներին)։ Սակայն մեր Կենտրոնական բանկը, ի պատիվ իրեն, ամենեւին էլ զարմացած չէ։ Այստեղ շատ հանգիստ արձանագրում են, որ մոտենում ենք գնաճի երկնիշ ցուցանիշի, եւ չեն բացառում, որ գները կարող են է՛լ ավելի բարձրանալ։ Եվ այսպես, մինչ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե գնաճը իրենց …
կարդալ ավելինԵրեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.050.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 359.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 359.50 դրամ:
կարդալ ավելինԱվտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրման թեման երկրորդ պլան մղվեց: Նաեւ այն պատճառով, որ հասարակական քննարկումները Հայաստանում երբեք շոշափելի արդյունք չեն տալիս: Անգամ հասարակական մասշտաբի խնդիրների քննարկումը: Վերջին երկու օրվա թեման ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի հարցազրույցն է: Մեր տնտեսական վիճակը նկարագրող եւ լավատեսություն չպարունակող հարցազրույցը: Աղանբեգյանը հատկապես ընդգծում է այն, որ մենք շարունակում ենք խրվել պարտքերի մեջ: Վերջին …
կարդալ ավելինԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջինիս խոսքերով, իրեն ուղղված էներգետիկայի եւ բնական պաշարների պատրաստած 600 էջանոց տեղեկանքում նշված է, որ Հայաստանի Սյունիքի մարզում` Փխրուտ եւ Լեռնաձոր գյուղերի միջեւ, ուրանի հանքեր են հայտնաբերվել: Պատգամավորը նաեւ ասել է, որ փաստաթղթում նշված են հայտնաբերված ուրանի ծավալները: Ըստ news.am-ի, ուրանի առկայության տեղեկությունը …
կարդալ ավելինՀայաստանի առեւտրային բանկերի համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ստացած արտաքին տրանսֆերտների ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 267,3 մլն դոլար` նախորդ տարվա 1 մլրդ 305,9 մլն-ի դիմաց: Այսինքն՝ նվազել է 38,6 մլն-ով կամ 3 տոկոսով: Մասնավոր տրանսֆերտների հոսքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին բաժին է հասնում 81,7 տոկոսը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 5,3 …
կարդալ ավելինՆոյեմբերի 29-ին Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ բանկի «Արմավիր» եւ «Մեծամոր» մասնաճյուղերում չարաշահումներ են հայտնաբերվել: Ժամեր անց մասնաճյուղերի երկու ոսկերիչ-գնահատողներ բերման են ենթարկվել Ոստիկանություն: Ըստ Ոստիկանության ներկայացրած տեղեկատվության, պարզվել է, որ «Մեծամոր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արմեն Գալստյանը կատարել է 9 միլիոն դրամի չարաշահում: Նա գործել էր հետեւյալ …
կարդալ ավելին«Հայաստանում արդյունաբերությունը վերջին 10 տարում 5%-ից ավելի չի աճել։ Դա մոնոպոլիզացիայի պատճառով է։ Որովհետեւ մոնոպոլիաներին արդյունաբերություն պետք չէ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հայազգի հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը: Նա նշել է, որ մոնոպոլիզացիան Հայաստանում հիմնականում վերաբերում է ներմուծմանը, քանի որ ամենամեծ գումարները կարելի է աշխատել հենց ներմուծումների ճանապարհով: Ըստ …
կարդալ ավելին«Ռուսաստանը հաղթահարել է ռեցեսիան, սակայն դեռեւս դուրս չի եկել ճգնաժամից»,- երեկ Երեւանում կայացած հայ-ռուսական բիզնես-ֆորումի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը։ Ըստ նրա, ՌԴ-ում տարեվերջին սպասվում է 4 տոկոս տնտեսական աճ, իսկ առանձին մակրոտնտեսական ցուցանիշները նույնպես դրական են։ Եվ չնայած դրան՝ Պետրովն ասել է, որ նախաճգնաժամային մակարդակը ՌԴ-ում կվերականգնվի 2012թ. …
կարդալ ավելինՀայազգի հայտնի տնտեսագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանն այս օրերին գտնվում է Հայաստանում: Երեկ նա մասնակցում էր Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի շնորհանդեսին։ Բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) որակավորում շնորհող այս դպրոցը սերտորեն համագործակցում է ՌԴ Ժողտնտեսության ակադեմիայի հետ, որի տնտեսագիտության տեսության եւ քաղաքականության ամբիոնը ղեկավարում է Աբել Աղանբեգյանը։ 78-ամյա պրոֆեսորը ժամանակ է գտել նաեւ հայաստանցիներին իր …
կարդալ ավելին