Հայաստանում ուրան կա

09/12/2010

ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջինիս խոսքերով, իրեն ուղղված էներգետիկայի եւ բնական պաշարների պատրաստած 600 էջանոց տեղեկանքում նշված է, որ Հայաստանի Սյունիքի մարզում` Փխրուտ եւ Լեռնաձոր գյուղերի միջեւ, ուրանի հանքեր են հայտնաբերվել: Պատգամավորը նաեւ ասել է, որ փաստաթղթում նշված են հայտնաբերված ուրանի ծավալները:

Ըստ news.am-ի, ուրանի առկայության տեղեկությունը խորհրդարանում հաստատել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` ընդգծելով, որ երկրում իսկապես ուրանի հանքեր կան: