ՀՀ պետական բյուջե բազմամետաղային հանքավայրեր շահագործող, երկրից ոսկի, պղինձ, մոլիբդեն, ցինկ եւ այլ գունավոր եւ հազվադեպ մետաղներ արտահանող ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից մուտք գործող գումարային եկամուտը կազմել է բյուջեի ամբողջ եկամտային մասի ընդամենը 1.37%-ը: 2010թ. պետական բյուջեի եկամտային մասը եղել է 742 մլրդ դրամ (մոտ 2 միլիարդ դոլար): Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»` հավելելով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետբյուջե է մուծել 6 մլն 337 հազար 128,9 դրամ կամ` 17,6 միլիոն դոլար, եւ ամենախոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը: «Deno Gold Mining» ընկերությունը մուծել է 1մլն 490 հազար 090,1 դրամ կամ 4,140 միլիոն դոլար եւ զբաղեցնում է 42-րդ տեղը: «GeoProMining» ընկերությունը մուծել է 953 հազար 162,5 միլիոն դրամ կամ` 2,648 միլիոն դոլար, եւ զբաղեցնում է 63-րդ տեղը: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» մուծել է 723 հազար 593,7 միլիոն դրամ կամ 2 միլիոն դոլար, եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: