Երեկ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հարկ վճարողների սպասարկում. ներկան, խնդիրները եւ բարելավման ուղիները» խորագրով հանդիպում հանրապետության խոշոր հարկ վճարողների հետ: Այս տեսչությունում են հաշվառված արտադրական, առեւտրային, շինարարական, կրթական, առողջապահական, հանքարդյունաբերության, բանկային եւ սպասարկման ոլորտի խոշորագույն ընկերությունները, որոնք ապահովում են ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող հարկային եկամուտների զգալի մասը: Հանդիպման հրավիրված հարկ վճարողներին կոմիտեի կենտրոնական մարմնի մասնագետների կողմից ներկայացվել է էլեկտրոնային եղանակով ավելացված արժեքի հարկ վճարողների համար հարկային հաշիվների դուրսգրման կարգը եւ վստահեցվել, որ այսուհետեւ եւս տեսչությունը պատրաստ է աջակցել խոշոր հարկ վճարողներին հարկային օրենսդրության լիարժեք եւ պատշաճ կատարման գործում: