Տրանսֆերտները պակասել են

09/12/2010

Հայաստանի առեւտրային բանկերի համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ստացած արտաքին տրանսֆերտների ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 267,3 մլն դոլար` նախորդ տարվա 1 մլրդ 305,9 մլն-ի դիմաց: Այսինքն՝ նվազել է 38,6 մլն-ով կամ 3 տոկոսով: Մասնավոր տրանսֆերտների հոսքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին բաժին է հասնում 81,7 տոկոսը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 5,3 տոկոս:

Ոչ առեւտրային տրանսֆերտների մեջ Ռուսաստանի կշիռն ավելի փոքր է՝ 51,5 տոկոս, իսկ ԱՄՆ-ինը՝ փոքր-ինչ ավելի՝ 11,2 տոկոս: