Գլադունչիկին փոխում են

16/12/2010

Մեր տեղեկություններով, մինչեւ տարեվերջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Թեեւ պաշտոնապես նրա ազատումը պայմանավորվելու է «այլ աշխատանքի տեղափոխվելու հանգամանքով», սակայն իրականում խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարությունը դժգոհ է Հայաստանում Գլադունչիկի աշխատանքից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, այս պահին ՀԷՑ-ի ապագա տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է համարվում ներկայումս «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի Վոլգոգրադի տարածաշրջանի ձեռնարկություններից մեկի տնօրենը` Վիդին ազգանունով: