«Կոմերսանտի» փոխանցմամբ` «ՌուսՀիդրո» ընկերությունն ակնկալում է մոտակա ժամանակահատվածում ավարտել «Հայաստանի Միջազգային էներգետիկ կորպորացիան» (որին պատկանում է Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը) ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից գնելու գործարքը: «Մենք կոնկրետ պայմանավորվել ենք «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործընկերների հետ, որ նրանք ավելի շատ մասնագիտանում են ջերմակայանների վրա: Հուսով եմ, որ մոտակա ժամանակահատվածում կավարտենք այդ ակտիվի գնման գործարքը»,- «Կոմերսանտին» ասել է «ՌուսՀիդրոյի» կառավարման Խորհրդի նախագահ Եվգենի Դոդը: Նաեւ հավելել է, թե Սեւան-Հրազդան կասկադի համալիր վերակառուցման հարցը ՀՀ կառավարության հետ համաձայնեցվել է 3 տարի առաջ, եւ այդ ծրագրի մեջ ներդրումների ծավալը կկազմի մոտ 40 միլիոն դոլար: «Դա մեր պրոֆիլն է, եւ դրա համար այն մեզ համար հետաքրքիր օբյեկտ է, առավել եւս՝ Հայաստանը մենք գիտենք, վաղուց աշխատում ենք այնտեղ»,- նշել է Դոդը: