Զեկուցել է

03/02/2011

Երեկ Կառավարությունում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքներին ու տրված հանձնարարականների կատարողականներին: Հաշվետվության քննարկման արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։