Երեկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան, ինչպես նաեւ՝ նրա տիկին Ֆարիդա Ֆալետտան (վերջինս նույնպես աշխատում էր ընկերությունում) աշխատանքից հեռացվել են: Ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ կան հեռանկարային ծրագրեր, արժեքներ, որոնց համապատասխան պետք է իրականացվի աշխատանքը, այդ պատճառով էլ նրանք հեռացվել են աշխատանքից: «Եվ այդ նպատակով կատարվում է կառուցվածքային փոփոխություն, որպեսզի կորպորատիվ արժեքներին համապատասխան կարողանանք իրականացնել մեր աշխատանքը»: Հարցին, թե դա նշանակում է, որ Ֆալետտան լավ չէ՞ր աշխատում, Ն. Աղայանը պատասխանել է. «Ոչ, դա այդպես չի նշանակում, ուղղակի այս պահին ավելի ուրիշ ձեւի մարդ է պետք: Յուրաքանչյուր մարդ էլ իր առավելություններն ու թերություններն ունի: Իսկ Ֆալետտան լուրջ հաջողություններ գրանցել է: Ընդամենն այլ մարդ է պետք»: Ներկայումս ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ընկերության փոխտնօրեն Ռոն Մոբլին: