Նաեւ Հարվարդը

17/02/2011

Ռուսական ՎՏԲ բանկի 10 տոկոսի մասնավորեցման ընթացքում ընկերության բաժնետեր են դարձել Հարվարդի համալսարանն ու Չինաստանի պետական հիմնադրամը: Ըստ «Վեդոմոստի» թերթի, ռուսական բանկի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ՎՏԲ-ի բաժնետիրական կապիտալում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել 10-ից ավելի ներդրողներ, որոնցից խոշորագույնը իտալական «Generali» հիմնադրամն է, որը ՎՏԲ-ի բաժնետոմսերում ներդրել է 300 մլն դոլար: 100-ական մլն դոլար են ներդրել ամերիկյան «TPG Capital» եւ չինական «China Investment Corp» (CIC) հիմնադրամները, ինչպես նաեւ ամերիկյան «Harvard Endowment» հիմնադրամը: Այժմ ՎՏԲ-ն կունենա 1 տոկոս բաժնեմասով 5-10 ներդրող: Հիշեցնենք, որ Ռուսաստանի 2-րդ խոշոր բանկը` ՎՏԲ-ն, փետրվարին տեղաբաշխել էր բաժնետոմսերի 10 %-ը` հանած 2 բաժնետոմս, որոնց դիմաց Ռուսաստանի կառավարությունը կստանա 3,3 մլրդ դոլար: Մինչեւ բաժնետոմսերի տեղաբաշխումը ՌԴ կառավարությանը պատկանում էր ՎՏԲ-ի բաժնետոմսերի 85,5 %-ը: