«Լինսը» եւս 10.5 միլիոն դոլար է տվել

10/02/2011

«Լինսի» հիմնադրամը 10.5 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Միացյալ հայկական հիմնադրամին: Գումարի մեծ մասը ծախսվելու է 6 դպրոցների նորոգման եւ վերանորոգման համար, որոնք գտնվում են 1988թ. դեկտեմբերի աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված Հյուսիսային Հայաստանի տարածքում: «Լինսի» հիմնադրամն այս դպրոցների վերականգնման ծրագիրը ձեռնարկել էր 2010թ. հունիսին, իսկ այժմ դրա ամբողջացումը փոխանցել է Միացյալ հայկական հիմնադրամին: Գումարի մնացած մասը հիմնադրամի կողմից կօգտագործվի իր մարդասիրական առաքելությունը շարունակելու համար, այսինքն` Հայաստանի եւ Արցախի չքավոր հատվածների համար խիստ անհրաժեշտ բարեսիրական ապրանքների ձեռքբերում, փոխադրություն եւ տարածում: Ի դեպ, Հայկական միացյալ հիմնադրամի նախագահը Հարութ Սասունյանն է, ով նաեւ «Լինսի» հիմնադրամի փոխնախագահն է: