ՎՏԲ-ն՝ առանց ռուսների

08/02/2011

Իտալական «Generali» ապահովագրական խումբը մտադիր է ձեռք բերել ռուսական «ՎՏԲ բանկի» պետական բաժնեմասը: Ըստ «Վեդոմոստի» թերթի, իտալական խումբը ցանկանում է գնել 10 տոկոսանոց փաթեթի կեսից մի փոքր պակաս մասը, ինչի վաճառքի շնորհիվ էլ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է ստանալ 3,5 միլիարդ դոլար: Գործարքի ավարտը սպասվում է փետրվարին: Օրերս Ռուսաստանում տեղի ունեցած բիզնես համաժողովի ժամանակ այդ երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ 2011 թվականին կառավարությունը ծրագրում է վաճառել ՎՏԲ-ի 20 տոկոս բաժնեմասը: Ըստ «Վեդոմոստիի», դա տեղի կունենա այն դեպքում, երբ պետական բանկը չունենա Մոսկվայի բանկը գնելու փող: