«Արդշինինվեստբանկի» խորհուրդը բավարարել է բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի՝ լիազորությունները թողնելու վերաբերյալ դիմումը: Ներսես Կարամանուկյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիս ամսից: Խորհրդի որոշմամբ, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչության նախագահի տեղակալ` մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Կարապետ Գեւորգյանի վրա: