«Չինականի» վերջը

15/02/2011

2010թ. Չինաստանն առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀՆԱ-ի ծավալով գերազանցել է Ճապոնիային եւ այդ ցուցանիշով գտնվում է երկրորդ տեղում ԱՄՆ-ից հետո: Ճապոնիան երկրորդ տեղում էր գտնվում 1968թ.-ից: Չինաստանի ՀՆԱ-ն 2010թ. կազմել է 5,87 տրլն դոլար, այն դեպքում, երբ Ճապոնիայի ՀՆԱ-ն կազմել է 5,47 դոլար: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի ծավալով Չինաստանը կգերազանցի նաեւ ԱՄՆ-ին առաջիկա տասնամյակի ընթացքում: ՈՒշագրավ է, սակայն, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ծավալով Չինաստանը հետ է մնում համաշխարհային առաջատարներից եւ գտնվում է 125-130 տեղում: Ճապոնիայի տնտեսությունը վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ գրանցել է տարեկան 3,9% աճ: Մինչդեռ Չինաստանի տնտեսությունը նույն ժամանակաշրջանում աճել է 10,3%-ով: Ի թիվս այլ պատճառների, այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Ճապոնիան, առավել քան մյուս երկրները, տուժել է համաշխարհային տնտեսական ճգնաժամից. կրճատվել է արտահանումը, որն ապահովում էր ՀՆԱ զգալի մասը, ինչպես նաեւ՝ ներքին պահանջարկը: