Ըստ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի, պարենի գներն աշխարհում շարունակում են աճել, ավելացնելով աղքատների թիվը` հատկապես զարգացող երկրներում: Փորձագետների հաշվարկներով՝ անցած երեք ամիսներին համաշխարհային շուկայում պարենի գներն ավելացել են շուրջ 15 %-ով, իսկ մեկ տարվա կտրվածքով` մոտ 30 %-ով: Աճել են հատկապես ցորենի, եգիպտացորենի, շաքարավազի ու բնական յուղի գները: «Թանկացումների ազդեցությունը կարող է է՛լ ավելի սրել առանց այդ էլ փխրուն իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում, ընդդիմադիր տրամադրությունները կաճեն, ինչը կարող է տնտեսական ու քաղաքական հետեւանքներ ունենալ»,- ասել է ՀԲ նախագահ Ռոբերտ Զելիքը: