«Գազի գնի անցյալ տարվա բարձրացումից հետո բնակչության համար այն դարձավ 132 հազար դրամ, ինչն, անցյալ տարի, դոլարի կուրսով 370 դոլար է: Գումարած` 500 դրամ սպասարկման վարձ ենք տալիս բոլորս, դա տարեկան անում է միջին հաշվով 16 դոլար: 386 դոլար` արդեն աշխարհում ամենաթանկ գներից մեկն է եղել երբեւիցե»,- երեկ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, Ռուսաստանը հերթական անգամ չբարձրացրեց գազի գինը, քանի որ այնտեղ հասկացան, որ ՀՀ բնակչությունը պարզապես չի կարող ավելի թանկ վճարել: «Երբ «Գազպրոմը» հարցրեց «ՀայՌուսգազարդին»` եղբա՛յր, մենք գազի գինը 27 տոկոսով բարձրացրել ենք 2 տարում, սպառումը պակասել է 44 տոկոսով, ի՞նչն է պատճառը, հանկարծ «Գազպրոմը» հայտնաբերեց, որ գազի իրական գինը 400 դոլար է: Եվ Մեդվեդեւը չբարձրացրեց ոչ թե նրա համար, որ սիրում է Սերժ Սարգսյանին, այլ հասկացավ, որ հիմարություն է տեղի ունեցել, այսինքն՝ եթե 27 տոկոս գին են բարձրացրել, 44 տոկոս սպառումն է պակասել, 17 տոկոս վնասվել են: Դա կոչվում է սովորական սխալ, որի համար պատժում են»,- հայտարարել է Հ. Բագրատյանը: