Պողոսյանը` նախագահ

01/03/2011

Ռուսական «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նոր նախագահ է ընտրվել Միխայիլ Պողոսյանը: Այս մասին երեկ տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է 2011թ. փետրվարի 25-ին` տնօրենների խորհրդի ժողովի ժամանակ: Միաժամանակ, դադարեցվել են 2007 թվականից ընկերությունը ղեկավարող Ալեքսեյ Ֆյոդորովի լիազորությունները: Նորընտիր նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Նախկինում Պողոսյանը զբաղեցրել է ընկերության առաջին փոխնախագահի պաշտոնը: Նա հանդիսանում է նաեւ «Սուխոյ» եւ «ՄիԳ» ընկերությունների գլխավոր տնօրենը: Ընկերության ղեկավարի փոփոխության հարցը բարձրացվել էր ՌԴ նախագահին կից Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական զարգացման եւ արդիականացման հանձնաժողովի նիստի ժամանակ: Մեդվեդեւն այդ ժամանակ հայտարարել էր, թե պետական ընկերություններն իրենց առջեւ դրված հանձնարարությունները վատ են կատարել: