Գնաճը` 20 տոկո՞ս

26/02/2011

Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստանի պետական բուհերի ղեկավարները դիմել են կառավարություն` 2011-2012 թվականի ուսումնական տարվանից ուսման վարձերը բարձրացնելու առաջարկությամբ: Ռեկտորները դա պայմանավորել են հաջորդ ուսումնական տարի դիմորդներ չունենալու հանգամանքով, ինչը նշանակում է, որ բուհերի եկամուտները զգալիորեն նվազելու են: Կառավարությունում ընդունելով հանդերձ ռեկտորների հիմնավորումները, հրահանգել են ոչ մի դեպքում նման քայլի չդիմել եւ իրենց առաջիկա ֆինանսական հոսքերը պլանավորել ուսման ներկայիս վարձավճարների դրույքներով: Ամենահետաքրքիրը, սակայն, ռեկտորներին մերժելու հիմնավորումն է եղել. կառավարությունից նրանց ասել են, որ առաջիկայում Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, որը կարող է հասնել մինչեւ 20%-ի: Բնականաբար, այդ պայմաններում ուսման վարձերի բարձրացումն էլ ավելի կլարի սոցիալական դժգոհությունները: